ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Լավրովն ազդարարել է ՀՀ արտգործնախարարի այցը ՌԴ

Լավրովն ազդարարել է ՀՀ արտգործնախարարի այցը ՌԴ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն։ 

Այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մեր երկխոսությունը շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրված է Ռուսաստան։ Նա հրավերն ընդունել է։ Մենք նրան սպասում ենք, հուսով եմ, որ այցը շուտով կկայանա»,-հայտնել է Սերգեյ Լավրովը։ 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: