Լավագույնը՝ նախկինում եղածներից․ Զելենսկին` Վատիկանում Թրամփի հետ զրույցի մասին
Լավագույնը՝ նախկինում եղածներից. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդպես է բնութագրել Վատիկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցը։
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ այս հանդիպումն օգնել է իր ամերիկացի գործընկերոջը «ամեն ինչին մի փոքր այլ կերպ նայել»։
«Զրույցը, հնարավոր է, ամենակարճն էր, բայց ամենաբովանդակալիցը։ Մեր թիմերի նկատմամբ ամենայն հարգանքով, բայց անհատական ձևաչափը, իմ կարծիքով, աշխատեց։ Մենք ունեինք հենց զրույցի համար ճիշտ մթնոլորտ»,- «Ինտերֆաքս-Ուկրաինան»-ի փոխանցմամբ, նշել է Զելենսկին։