կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լավագույն ֆուտբոլիստը Պելեն է. Հռոմի պապ

Լավագույն ֆուտբոլիստը Պելեն է. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է հարցին, թե ում է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է AS-ը։

«Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, Մեսսին, թե՞ Մարադոնան․ ոչ մեկը, ոչ մյուսը։ Ես կընտրեմ երրորդին․ դա Պելեն է։

Մարադոնան մեծագույն մարդ էր, սակայն նա անհաջողություն ունեցավ։ Խեղճ տղան հանդիպեց մարդկանց, ովքեր վնասեցին նրան։

Մեսսին շատ ճիշտ մարդ է, սակայն մեծագույնը Պելեն է։ Ես նրան հանդիպել եմ ինքնաթիռում, երբ Բուենոս-Այրես էի թռչում։ Նա թողեց շատ լավ տպավորություն»-ասել է Հռոմի պապը:

 

  • Կիսվել: