շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Լատվիան և Լիտվան պատրաստ են մասնակցելու ԵՄ առաքելությանը Հորմուզի նեղուցում. Euractiv

Լատվիան և Լիտվան պատրաստ են մասնակցելու ԵՄ առաքելությանը Հորմուզի նեղուցում. Euractiv

Լատվիան և Լիտվան պատրաստ են մասնակցելու Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման հնարավոր եվրոպական առաքելությանը:Այդ մասին հաղորդել է Euractiv լրատվական հարթակը:

Հարթակի տվյալներով՝ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել է, որ Վիլնյուսը պատրաստ է մասնակցելու Հորմուզի նեղուցի գործողությանը: Ինչպես նշում է հարթակը, Լատվիան նույնպես պատրաստ է միջոցներ տրամադրելու հնարավոր առաքելության համար: Ավելի վաղ հանրապետությունն արդեն մասնակցել է Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության ԵՄ Aspides գործողությանը:

Euractiv-ի տվյալներով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն առաջարկել է ընդլայնել Aspides գործողության մանդատը Հորմուզի նեղուցում: ԵՄ մի քանի երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել տրամադրելու  լրացուցիչ նավեր:

 

 

  • Կիսվել: