շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԿԺԴՀ ղեկավարը հետևել է  երկրի ռազմաօդային ուժերի զինավարժանքներին

ԿԺԴՀ ղեկավարը հետևել է  երկրի ռազմաօդային ուժերի զինավարժանքներին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հետևել է  երկրի ռազմաօդային ուժերի զինավարժանքներին և  բարձր գնահատական է տվել դրանց: Նա օդաչուներից պահանջել է լիովին պատրաստ լինել դիմագրավելու «մինչեւ ատամները զինված հակառակորդի» գրոհները:

Այդ մասին, հայտնում են Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունից։

Դիտորդներն ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ զինավարժանքների մասին հաղորդագրությունը հրապարակվել է այն բանից մեկ օր հետո,  որ հետաձգում են ավելի վաղ պլանավորված համատեղ ռազմաօդային զորավարժությունները՝ նպաստելու համար ԿԺԴՀ-ի միջուկազերծման բանակցություններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին Կիմ Չեն Ունի հետ մոտալուտ հանդիպման հույս Է հայտնել, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

 

  • Կիսվել: