երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ է 100 բնակավայր․ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար

Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ է 100 բնակավայր․ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար

Ուկրաինայի Զինված ուժերը վերահսկում են 100 բնակավայրեր Կուրսկի մարզում, հավաստիացրել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

«Մենք շարունակում ենք առաջ շարժվել, ռուսական զորքերին կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ պատճառել։ Այսօր մենք վերահսկողության տակ ենք վերցրել 1 294 քառակուսի կիլոմետր տարածք եւ 100 բնակավայր»,- Սիրսկուն մեջբերել է  ՈւՆԻԱՆ-ը։

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը գերի է վերցրել մոտ 600 ռուսաստանցի զինվորականի։

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը նշել է, որ ռուսական բանակը պլանավորել էր հարձակում Ուկրաինայի ուղղությամբ Կուրսկից։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականների նպատակը անվտանգ գոտու ստեղծումն է, Սումայի մարզի օբյեկտների պաշտպանությունը եւ Ուկրաինայի գնդակոծության դադարեցումը ՌԴ տարաքծից։

«Թշնամին փորձում է դիմակայել մեզ, նա զորքերն ուղղում է այլ ուղղություններով՝ դրանով իսկ թուլացնելով նրանց եւ փորձելով պաշտպանության օղակ ստեղծել մեր հարձակվող խմբավորման շուրջ, նախատեսում է հակահարձակողական գործողություններ»,- ընդգծել է Սիրսկին։

Գեներալն ավելացրել է, որ ուկրաինական բանակի հետագա գործողությունները կախված կլինեն ճակատում օպերատիվ իրադրությունից։

Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ի առավոտյան։ Ներկայում նրանք վերահսկում են մոտ 1 300 քառակուսի կիլոմետր տարածք։ Գործողությունը շարունակվում է։

ՌԴ ՊՆ-ում հավաստիացնում են, որ ուկրաինական ուժերի հարձակումը Կուրսկի մարզում կանգնեցված է։ Մասնավորապես, այդ մասին մշտապես հայտնում է գերատեսչության ռազմաքաղաքական աշխատանքի գլխավոր վարչության պետի տեղակալ, չեչենական «Ահմաթ» ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։ Նա առաջին անգամ Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացման դադարեցման մասին ասել է դեռ օգոստոսի 9-ին եւ հետագայում նույնը կրկնել է առնվազն հինգ անգամ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: