Կուրսկի շրջանի ազատագրման գործողությունը թևակոխել է եզրափակիչ փուլ. Պեսկով
«Հյուսիս» զորքերի խմբի հրամանատարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզի տարածքը Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչներից ազատելու գործողության եզրափակիչ փուլ մտնելու մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինը նախօրեին՝ մարտի 12-ի երեկոյան այցելել է Կուրսկի շրջանի հրամանատարական կետերից մեկը։ Նա խնդիր է դրել տարածաշրջանում հնարավորինս շուտ վերջնականապես ջախջախել Ուկրաինայի զինված ուժերին եւ ապահովել անվտանգության գոտի։
ՌԴ նախագահը խնդրել է երախտագիտության խոսքեր փոխանցել Կուրսկի գործողությանը մասնակցող բոլոր զինվորականներին և հայտարարել, որ Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների գործողությունները կրում են ահաբեկչական բնույթ։