երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կրեմլը Պուտին-Թրամփ զրույցի որակել է կառուցողական, աշխատանքային և բարեկամական

Կրեմլը Պուտին-Թրամփ զրույցի որակել է կառուցողական, աշխատանքային և բարեկամական

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի տոնայնությունը եղել է երկուստեք կառուցողական, աշխատանքային և բարեկամական։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե երկու կողմից էլ բարյացակամ է եղել տոնը, Պեսկովը դրական պատասխան է տվել։ Նրան նաև հարցրել են, թե ով է եղել Պուտինի հետ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Սովորաբար, երբ նախագահը հեռախոսազրույց է ունենում, այդ պահին նրան ոչ ոք չի ընկերակցում։ Բայց եթե պետք է, իհարկե, պետության ղեկավարը հրավիրում է այն օգնականներին, որոնք անհրաժեշտ է համարում՝ որոշ հարցեր քննարկելու համար»,- արձագանքել է նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ի թիվս այլ հարցերի, առաջնորդները քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը։

Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ անձնական հանդիպում կազմակերպելու հարցով։

  • Կիսվել: