երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Կրեմլը ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում Պուտինի և Թրամփի զրույցի մասին տեղեկությունը. Պեսկով

Կրեմլը ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում Պուտինի և Թրամփի զրույցի մասին տեղեկությունը. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ չի կարող «ո՛չ հաստատել, ո՛չ հերքել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի մասին հրապարակումները։

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները տեղի են ունենում տարբեր ուղիներով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը New York Post-ին ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Նա նաև հույս էր հայտնել, որ ռազմական գործողություններն արագ կավարտվեն։

 

  • Կիսվել: