Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման մասին
Մոսկվան ընդառաջ կգնա այն ժամանակ, երբ Վաշինգտոնը պատրաստ լինի վերականգնել հարաբերությունները։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «РИА Новости»-ն։
«Հենց ամերիկացիները պատրաստ լինեն հարաբերությունների իրական վերականգնմանը, մենք կպատասխանենք փոխադարձությամբ»,- ասել է նա Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) տված հարցազրույցում։
Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ն տնտեսական կապերի զարգացումը կապում է ուկրաինական հակամարտության կարգավորման հետ, սակայն Ռուսաստանն այս մոտեցումը սխալ է համարում։
«Տանգո պարելու համար երկու հոգի է պետք, իսկ ամերիկացիները դեռևս դա չեն ցանկանում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Մոսկվան այս հարցում համբերատար է։ Միևնույն ժամանակ, Կրեմլը ողջունում է Ուկրաինայի շուրջ ստեղծված հակամարտության կարգավորմանը աջակցելու վերաբերյալ ԱՄՆ-ի պատրաստակամությունը, հավելել է Պեսկովը։


