կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կրեմլում հուսով են, որ Էրդողանի եւ Ալիեւի հանդիպումը Նախիջեւանում կնպաստի «անվտանգությանը Ղարաբաղում»

Կրեմլում հուսով են, որ Էրդողանի եւ Ալիեւի հանդիպումը Նախիջեւանում կնպաստի «անվտանգությանը Ղարաբաղում»

Կրեմլում հուսով են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Նախիջեւանում կնպաստի «անվտանգությանը Ղարաբաղում եւ կյանքի կարգավորմանը տարածաշրջանում»։

«Մենք ամեն անգամ ակնկալում ենք, որ բոլոր հանդիպումները, որոնք անցկացնում է Ադրբեջանի նախագահը, այդ թվում եւ Թուրքիայի նախագահի հետ, կնպաստեն անվտանգությանը տարածաշրջանում, կնպաստեն կյանքի կարգավորմանը Ղարաբաղում՝ տեղի ունեցածից հետո։ Հենց այսպիսին են ակնկալիքները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլն ինչ ակնկալիքներ ունի Էրդողանի եւ Ալիեւի հանդիպումից, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանն ինքնիշխան երկրներ եւ իրականացնում են համագործակցության զարգացման իրենց իքնիշխան իրավունքը։ «Իսկ մենք գիտենք, թե որքան սերտ են Բաքվի եւ Անկարայի հարաբերությունները։ Եվ մեր հերթին մեր ոչ պակաս սերտ հարաբերություններն ունենք թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի հետ»,- ավելացրել է Պեսկովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: