կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կրեմլում հայտարարել են, որ պատրաստ են քննարկել Բայդենի եւ Պուտինի G20-ում հանդիպման առաջարկը

Կրեմլում հայտարարել են, որ պատրաստ են քննարկել Բայդենի եւ Պուտինի G20-ում հանդիպման առաջարկը

Կրեմլում պատրաստ են քննարկել G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպման առաջարկը, եթե այն ստացվի ԱՄՆ-ից: Այս մասին հոկտեմբերի 11-ին «60 րոպե» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել, որ «Մեծ քսանյակի» առաջնորդների առաջիկա հանդիպմանը նա կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Reuters-ը:

Հարցին, թե հնարավոր է արդյոք մեկ առ մեկ հանդիպում եւ բանակցություններ, Բայդենը պատասխանել է. «տեսնենք»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: