շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվել

Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվել

 Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավթի պահեստ է այրվել։ Նավթային պահեստում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1,7 հազար քառակուսի մետրի։

Գիշերը տանկերներից մեկից արտահոսք է տեղի ունեցել, որին հաջորդել է նավթամթերքի հրդեհը։ Հրդեհը մարում է 179 մարդ, տուժածներ չկան։

Նշենք, որ երեկ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 30-օրյա հրադադարի ռեժիմ սահմանել։

  • Կիսվել: