հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կորոնավիրուսից մահացել է ֆրանսիացի դերասան Մորիս Բերյեն. kulturomania.ru

Կորոնավիրուսից մահացել է ֆրանսիացի դերասան Մորիս Բերյեն. kulturomania.ru

87 տարեկանում կորոնավիրուսից մահացել է ֆրանսիացի դերասան Մորիս Բերյեն։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, նա գտնվել է հիվանդանոցում, որտեղ նրան կորոնավիրուսի թեստ են արել։ Անալիզի արդյունքը դրական է եղել։

«Մորյեն թոքերի հետ կապված խնդիր է ունեցել, կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր»,- թվիթերում այդ մասին գրել է դերասանի ազգականը։

Դերասանի հուղարկավորությունը տեղի է ունենալու ապրիլի 15-ին։

Մորիս Բերյեն խաղացել է ավելի քան 50 ֆիլմում։ Նա հանդես է եկել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Ժերար Դեպարդիեն, Ժան Գաբենը, Պիեր Ռիշարն ու ուրիշներ։

Մորիս Բերյեին ճանաչում է բերել Իվ Ռոբերի «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը»   կատակերգությունում մարմնավորած դերը։

  • Կիսվել: