շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ է․ ԱՀԿ

Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ է․ ԱՀԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են․

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված Էբոլայի բռնկումը միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ (PHEIC) է։
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ ներկայում բռնկման մասշտաբները չեն համապատասխանում համավարակային արտակարգ իրավիճակի սահմանմանը, իրավիճակը շարունակում է մնալ լուրջ հանրային առողջապահական ռիսկ։

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ արձանագրվել են ինչպես հաստատված, այնպես էլ կասկածելի դեպքեր, այդ թվում՝ մահվան ելքեր, իսկ հիվանդության որոշ դեպքեր արդեն արձանագրվել են նաև հարևան երկրներում։

Այն երկրներում, որտեղ գրանցվել է վիրուսը և դրանց հարակից երկրներում իրավիճակը պահանջում է՝
- միջազգային համագործակցություն
- ուժեղացված համաճարակաբանական հսկողություն
- ⁠կոնտակտների հետագծում
- ⁠լաբորատոր ախտորոշում
- ⁠վարակների կանխարգելման միջոցառումների խստացում։

Այս պահին ԱՀԿ-ն չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել իրավիճակին և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ գնահատել հնարավոր ռիսկերը հանրային առողջության համար։

  • Կիսվել: