Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Էբոլա վիրուսից զոհերի թիվը հասել է 101-ի։ Երկրի իշխանությունները նաև նշել են, որ զինված խմբավորումների ներկայությունը շարունակում է խոչընդոտել արձագանքման գործընթացին վիրուսի բռնկման կենտրոն դարձած շրջաններում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Էբոլայի բռնկման մասին հայտարարվել էր մայիսի 15-ի՝ չնայած իշխանությունները հայտնել են, որ վիրուսը տարածվել էր դեռ շաբաթներ առաջ, սակայն չէր հայտնաբերվել։
Վիրուսը հատկապես տարածված է Իտուրիի, Հյուսիսային Կիվուի և Հարավային Կիվուի նահանգներում, որտեղ զինված հակամարտություն է ընթանում։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ հունիսի 8-ի դրությամբ մեկ օրում հաստատվել է 35 նոր դեպք, այդ թվում՝ 10 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատված դեպքերի թիվը հասել է 550-ի։
Վիրուսի տարածմանը զուգահեռ հարձակումներ են տեղի ունենում թաղման արարողություն իրականացնող թիմերի և բուժման կենտրոնների վրա։ Իտուրիում զինված խմբավորումների ներկայությունը, ըստ իրավիճակի վերաբերյալ զեկույցի, շարունակում է «սահմանափակել հումանիտար օգնության հասանելիությունը» վտանգի տակ գտնվող կամ արդեն տուժած շրջաններում։
Ուգանդայում ևս կա գրեթե 20 վարակված։



