Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 2 344-ի՝ մեկ օրում ավելանալով 77-ով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Կոնգոյի Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում։
Էբոլայից մահացածների թիվը կազմում է 930։ Անցած օրը մահացել է 37 մարդ։ Մահացության ցուցանիշը կազմում է 39,7%։
Այժմ հիվանդանոցներում և մեկուսարաններում է գտնվում 724 հիվանդ։ Էբոլայով ախտահարված անձանց շփումների հսկման ցուցանիշը կազմում է 85,8%։
Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Տենդը տարածվել է Կոնգոյի հինգ նահանգում։ Բռնկման էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում:



