կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Կոմիում ռելսերից դուրս եկած գնացքի կողաշրջված վագոնի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Կոմիում ռելսերից դուրս եկած գնացքի կողաշրջված վագոնի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Կոմիում (Ռուսաստան) Վորկուտա-Նովոռոսիյսկ գնացքի շրջված վագոններից մեկի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության Telegra- ալիքը։
 
«Քննիչները Կոմի Հանրապետության այն հատվածում, որտեղ կողաշրջվել է Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի ինը վագոնը, դեպքի վայրը զննելիս շրջված գնացքի վագոններից մեկի տակից հայտնաբերել են տղամարդու դի», - ասվում է հաղորդագրության մեջ։
 
Հունիսի 26-ին Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 մարդատար գնացքի ինը վագոն ռելսերից դուրս էր եկել Կոմի տանող հատվածում: Կոմիի նահանգապետ Վլադիմիր Ուիբայի խոսքով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և 20 երկաթուղային աշխատող։ Վերջին տվյալներով՝ հոսպիտալացված է 10 մարդ։
Ռուսական երկաթուղիներից գիշերը հայտնել են, որ գնացքների երթևեկությունը Կոմիի Ինտա-1-Ուգոլնի ՍԶԴ հատվածով վերականգնվել է մեկ գծով:

  • Կիսվել: