Կոմբայնը հասել է, պետք է իրականացներ հունձը, Լոռու մարզպետը որոշում է ստորագրել, բարեգործության արգելք սահմանել, ի՞նչ ենք անելու. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
Երեկվանից հունձը սկսվել է, Լոռու մարզպետը որոշում է ստորագրել՝ ընտրությունների օրվա նշանակման հետ կապված մտել է բարեգործական արգելքը, ի՞նչ ենք անելու: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը:
«Կոմբայնը հասել է, գյուղի կենտրոնում կանգնած է, ո՞նց ենք կազմակերպում: Ես առաջարկ ունեմ՝ ձեր մարզպետին ասենք, մեկ ամսով այս կարգավորումը հետաձգենք, մարդիկ չկանգնեն լուրջ հարցի առջև, որովհետև այդ կոմբայնը մարդկանց շատ է օգնելու։
Սիրելի՛ հայրենակիցներ, արձանագրենք այս փաստը, որ կոմբայնը հասել է տարածք ու պետք է իրականացներ հունձը, որը երեկվանից է սկսվել, չգիտեմ՝ դա պատահականություն էր, զուգադիպություն էր՝ մարզպետը երեկ որոշում է ստորագրել ու բարեգործության արգելքը մտել է:
Խնդրում եմ, եկեք քննարկենք, թեկուզ մեկ ամսով, մինչև հունձը կավարտվի: Այդ բարեգործական արգելքի պատճառով մարդկանց չտանենք, դատենք, փակենք, մարդկանց օգնենք, մեր հայրենակիցներին օգնենք: Բոլորը սպասում էին դրան, ինչպես նաև մենք շատ բարեգործական ծրագրեր ունենք այնտեղ, կա՛մ կարգավորեք այդ խնդիրները, կա՛մ թողեք մենք կարգավորենք»,-նշել է նա:



