Կողմ ենք, որ Հայաստանում ապահովվի օրինականությունը՝ հիմնված Սահմանադրության վրա, ապահովվեն մարդկանց իրավունքները, այդ թվում՝ կրոնական․ Զախարովա
ՌԴ-ն անկեղծորեն շահագրռգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ, քանի որ կայուն, բարգավաճող, զարգացող Հայաստանը ձեռնտու է Ռուսաստանին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կողմ ենք, որ Հայաստանում ապահովվի օրինականությունը՝ հիմնված Սահմանադրության վրա, ապահովվեն մարդկանց իրավունքները, այդ թվում՝ կրոնական, առավել ևս, որ ՀՀ իշխանությունները միայն այդ մասին էին խոսում հրապարակավ ու դա դարձրել էին իրենց նախընտրական քարոզարշավի մաս»,- նշել է նա։
Տեսանյութ՝ այստեղ։