ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ու դադարեցնել արյունահեղությունները. Մարիա Զախարովան

Կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ու դադարեցնել արյունահեղությունները. Մարիա Զախարովան

ՌԴ արգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին: Նա մասնավորապես հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ին լարվածության սրացմամբ, որի հետևանքով լուրջ ավերածություններ կան թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքների շրջանում:

«Երկու կողմում էլ կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, դադարեցնել  արյունահեղությունները: Ցավակցում ենք զոհերի ու վիրավորների հարազատներին»,- ասել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ ՌԴ-ը բոլորովին անտարբեր չի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություներին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար այլընտրանք չկա»,- հայտնել է ՌԴ արգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովայի հավաստմամբ՝ խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ու դիվանագիտական հարթակում: Ռուսաստանն առաջին իսկ պահից կոչ է արել դադարեցնել կրակն ու նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսաստանը անարդյունավետ ու անպատասխանատու է համարում այս հակամարտության մեջ երրորդ կողմի ցանկացած միջամտությունը, ինչը կարող է սադրել հետագա էսկալացիան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: