Կոբախիձեն և Զելենսկին հինգ տարվա ընթացքում առաջին հանդիպումն են անցկացրել Երևանում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
«Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ խոսվել է երկրների միջև հարաբերությունների մասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները 2021 թվականից ի վեր չեն հանդիպել։ 2021 թվականի օգոստոսին Կիև կատարած պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել էր Զելենսկու հետ։


