չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Կոբախիձեն ասել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը օրակարգում չէ

Կոբախիձեն ասել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը օրակարգում չէ

Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ՝ երկրի շուրջ ընդհանուր համատեքստի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք ունենք շատ հստակ արտաքին քաղաքական նպատակներ՝ կապված ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հետ, այն այժմ օրակարգում չէ՝ կապված արևմտյան երկրների որոշումների և մոտեցումների և մեր շուրջը տիրող ընդհանուր համատեքստի հետ»,-ասել է վարչապետը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշել է, որ Եվրամիությանն ինտեգրումը մնում է Վրաստանի «գլխավոր արտաքին քաղաքական առաջնահերթությունը»։ Նրա խոսքով՝ մինչև 2030 թվականը ԵՄ անդամ դառնալու նպատակը Վրաստանի համար հասանելի է։

 

  • Կիսվել: