ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կլիչկոն հայտնել է Կիևի և այլ քաղաքների վրա ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակում իրականացնելու մասին

Կլիչկոն հայտնել է Կիևի և այլ քաղաքների վրա ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակում իրականացնելու մասին

Այսօր Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի շարք քաղաքների, այդ թվում՝ Կիեւի վրա։ Մայրաքաղաքի բնակիչները մի շարք հզոր պայթյուններ են լսել: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, տեղեկացնում է ՛՛ՈՒՆԻԱՆ՛՛-ը։

Կլիչկոն հորդորել է մինչեւ ահազանգի ավարտը մնալ կացարաններում: ՛՛Պայթյուններից մեկը որոտացել է մայրաքաղաքի Սոլոմենսկի թաղամասի բնակելի շենքերի միջեւ։ Բոլոր ծառայությունները տեղում են։ Մանրամասները՝ ավելի ուշ՛՛,-նշել է նա:

Ավելի ուշ Կիեւի քաղաքապետը հաղորդել է նաեւ, որ պայթյուններ են տեղի ունեցել մայրաքաղաքի Պեչերսկի եւ Գոլոսեեւսկի շրջաններում։

Նա հայտնել է, որ նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, վիրավորների թիվը դեռ հայտնի չէ: Պայթյունների վայրում աշխատում են փրկարարները։

 

 

  • Կիսվել: