երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Կիպրոսում որսացել են բրիտանական ռազմաօդային ուժերի բազայի վրա ուղևորվող ԱԹՍ-ներ

Կիպրոսում որսացել են բրիտանական ռազմաօդային ուժերի բազայի վրա ուղևորվող ԱԹՍ-ներ

Կիպրոսում կանխվել են բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի Ակրոտիրիի բազայի ուղղությամբ ուղևորվող 2 անօդաչու թռչող սարքերի հարվածները, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Կիպրոսի կառավարության խոսնակին: 

Նշվում է, որ մախորդ գիշերը իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել էր բրիտանական բազային՝ հասցնելով նվազագույն վնաս, զոհեր չկային: 

Պաֆոսի օդանավակայանում տագնապ է հայտարարվել, երբ օդային տարածքում կասկածելի անօդաչու թռչող սարք է նկատվել, տարհանման հրահանգներ են տրվել։

Կիպրոսում ԱՄՆ դեսպանությունը լրացուցիչ նախազգուշացրել է Պաֆոսի շրջանում անօդաչու թռչող սարքերի հնարավոր սպառնալիքի մասին։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան համաձայնել է ԱՄՆ-ի խնդրանքին՝ օգտագործել բրիտանական ռազմական բազաները պաշտպանական հարվածների համար։

  • Կիսվել: