Կիևը ստիպված կլինի ցավոտ որոշումներ կայացնել, այստեղից է գալիս հիստերիան. Պեսկով
Կիևի ռեժիմը ստիպված կլինի կայացնել ավելի ցավոտ որոշումներ, ինչը նրան հիստերիայի մեջ է գցում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան բազմիցս կոչ է արել Կիևին կամքի ուժ ցուցաբերել և կայացնել համաձայնության հասնելու համար անհրաժեշտ որոշումները։
«Ավելի վատ կլինի։ Ավելի ցավոտ որոշումներ պետք է կայացվեն։ Եվ նրանք սկսում են հասկանալ սա, այստեղից էլ՝ հիստերիան», - «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին ասել է Պեսկովը։


