շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Կիևը շարունակում է ահաբեկչական գործունեությունը. Պեսկով

Կիևը շարունակում է ահաբեկչական գործունեությունը. Պեսկով

Ուկրաինական կողմը շարունակում է ահաբեկչական գործունեությունը Ռուսաստանի տարածքում՝ ցույց տալով իր էությունը։ Այս մասին «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բալաշիխայում տեղի ունեցածը։

«Կիևի ռեժիմն ուղղակի ևս մեկ անգամ ցույց է տալիս իր էությունը։ Կիևի ռեժիմը շարունակում է իր ներգրավվածությունը մեր երկրի տարածքում ահաբեկչական գործունեության մեջ»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մոսկալիկը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Բալաշիխայում տեղի ունեցածը, ասել է, որ գեներալը սպանվել է ահաբեկչական հարձակման հետևանքով:

Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ գեներալի սպանության գործում ներգրավված են ուկրաինական հատուկ ծառայությունները:

  • Կիսվել: