շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդի շրջան, պետական սահմանի հատում չի թույլատրվել. ՌԴ ՊՆ

Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդի շրջան, պետական սահմանի հատում չի թույլատրվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոն ստեղծելու նպատակով Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդի շրջան։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

՛՛Արդյունքում՝ Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել է շուրջ 60 մարդ։ Ներգրավված է եղել մինչև 29 միավոր տեխնիկա՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ բոլոր գրոհները հետ են մղվել:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստանի պետական սահմանի հատում չի թույլատրվել:

 

  • Կիսվել: