հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Կիևը հաստատել է Մի-8 առեւանգած ռուսաստանցու մահը

Կիևը հաստատել է Մի-8 առեւանգած ռուսաստանցու մահը

Ռուս օդաչու Մաքսիմ Կուզմինովը, ով անցյալ տարվա օգոստոսին Ուկրաինա էր առեւանգել մի-8 ուղղաթիռը, մահացել է: Այս մասին "ՌԲԿ Ուկրաինա" պարբերականին հայտնել են երկրի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունից:

"Կարող ենք հաստատել մահվան փաստը", - հայտարարել է ՔԳՎ ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը:

Ավելի վաղ իտալական Il Corrispondente պարբերականը, առանց տեղեկատվության աղբյուրները նշելու, հայտնել էր, որ 28-ամյա Կուզմինովին սպանել են Իսպանիայի Ալիկանտե նահանգի Վիլյահոյոսա քաղաքում փետրվարի 13-ին: Հոդվածում հղում է կատարվել իսպանական ABC պորտալին, սակայն վերջինս գրել է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել 33-ամյա ուկրաինացու սպանության վերաբերյալ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: