շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կիևում ձերբակալել են «ԻՊ-ի առաջնորդներից մեկին»

Կիևում ձերբակալել են «ԻՊ-ի առաջնորդներից մեկին»

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաղորդել է Կիևում «ԻՊ-ի առաջնորդներից մեկին» Կենտրոնական հետախուզական ծառայության հետ համատեղ ձերբակալելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ուկրաինական հատուկ ծառայությունը պարզաբանել է, որ ձերբակալված Ալ Բարա Շիշանին Վրաստանի քաղաքացի է, նա կոորդինացնում էր ահաբեկիչների գործողություններն ուկրաինական տարածքից:

Ուկրաինական հատուկ ծառայությունը՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության և Վրաստանի Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, Կիևի շրջանում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոնական առաջնորդներից մեկին՝ Ալ Բարա Շիշանիին, տեղեկացրել են Ուկրաինական հատուկ ծառայությունից:

Նշվում է, որ Շիշանին կոորդինացնում էր ահաբեկիչների գործողություններն ուկրաինական տարածքից:

Ըստ Ուկրաինական հատուկ ծառայության տվյալների՝ Շիշանին Վրաստանի քաղաքացի է, 2012-ից նա ԻՊ-ի ջոկատներից մեկի առաջնորդն է սիրիական Լաթաքիա նահանգում: 2013-ից նա ԻՊ-ի ռազմական նախարարի՝ Աբու Ումար աշ-Շիշանիի տեղակալն է: Աբու Ումար աշ-Շիշանիին լիկվիդացրել են 2016 թ. Իրաքում:

Այդ դեպքից հետո Ալ Բարա Շիշանին եկել է Թուրքիա, որտեղ շարունակել է կոորդինացնել ԻՊ-ի գործունեությունը: 2018-ի ամռանը նա ապօրինի մուտք է գործել Ուկրաինա՝ օգտագործելով կեղծ անձնագիր: Այստեղ ևս նա շարունակել է իրականացնել իր նույն գործունեությունը:

Նշվում է, որ հանցագործին կալանավորել են Կիևի շրջանում՝ մասնավոր տան մոտ, որտեղ նա ապրում էր: Փորձաքննությունը ցույց է տվել, որ նա իսկապես ԻՊ-ի որոնվող առաջնորդներից մեկն է:

Այժմ նա ձերբակալված է, սպասում է էքստրադիցիայի: Թե հատկապես ո՛ր երկիրն է փորձում հասնել նրա արտահանձնմանը, Ուկրաինայի հատուկ ծառայությունը չի նշում:

Հատուկ ծառայությունները ստուգում են նրա առնչությունն Ուկրաինայում իրականացված հանցագործությունների հետ:

  • Կիսվել: