հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կիևում ԱՄՆ դեսպանությունը հերքել է անձնակազմի տարհանման մասին տեղեկությունը

Կիևում ԱՄՆ դեսպանությունը հերքել է անձնակազմի տարհանման մասին տեղեկությունը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը հերքել է տեղեկությունը, թե դիվանագիտական ներկայացուցչությունը տարհանվել է Կիևից:

«Մեր գործունեության օրակարգում որևէ փոփոխություն չկա։ Պետքարտուղարությունը մշտապես հետևում է Կիևում դեսպանատան անվտանգության վիճակին։ Վերահաստատում ենք մեր ուղերձը ամերիկացիներին՝ չայցելել Ուկրաինա՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողությունները շարունակվում են»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Ռուսաստանից հնչող սպառնալիքների ֆոնին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հեռացել են Կիևից, մինչդեռ եվրոպական և այլ երկրների ներկայացուցիչները մնացել են մայրաքաղաքում:

Ուկրաինայի ԱԳՆ-ն ևս հերքել է Կալասի խոսքերը:

  • Կիսվել: