հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կիևին ռազմական օգնության վերսկսումը կախված է ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից․ Ռուբիո

Կիևին ռազմական օգնության վերսկսումը կախված է ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից․ Ռուբիո

Վաշինգտոնը կարող է վերսկսել ռազմական օգնությունը Կիևին, եթե ամերիկյան պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում ուկրաինական խմբի հետ բանակցություններից գոհ լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի համար առաջիկա խորհրդակցությունների դրական արդյունքը կարող է պայման ծառայել Ուկրաինային պաշտպանական մատակարարումների հնարավոր վերականգնման համար։

«Եթե մենք դուրս գանք այնտեղից գոհ, որոշումներ կկայացվեն ներկայիս մատակարարման դադարի վերաբերյալ», - ասել է Ռուբիոն:

  • Կիսվել: