հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կիևի օդանավակայանում կեղծ անձնագրերով 5 հայ է հայտնաբերվել

Կիևի օդանավակայանում կեղծ անձնագրերով 5 հայ է հայտնաբերվել

Ուկրաինայի սահմանապահները Կիևի Բորիսպոլ օդանավակայանում հայտնաբերել են Հայաստանի 5 քաղաքացիների, որոնք կեղծ Ուկրաինայի քաղաքացու կեղծ անձնագրեր են ներկայացրել։ Ինչպես  հայտնում է Корреспондент.net-ը՝ այս մասին նոյեմբերի 28-ին հայտնել  է Պետական սահմանապահ ծառայությունը։շ

Նշվում է, որ փաստաթղթերում հայտնաբերվել են մասնակի կեղծման նշաններ։

Հայերն Ուկրաինայում կեղծ անձնագրեր ձեռք են բերել անհայտ անձից 10 հազար դոլարով։ Հայաստանի քաղաքացիներն արդեն ենթարկվել են վարչական պատասխանատվության, նրանց մուտքը Ուկրաինա 3 տարով արգելվել է։

  • Կիսվել: