երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Կիևի հերթական սադրանքն է». Պեսկով

«Կիևի հերթական սադրանքն է». Պեսկով

Պնդումներն, իբր Ռուսաստանը հարվածներ է հասցնում միջուկային էներգետիկայի օբյեկտներին, Կիևի հերթական սադրանքն է․ այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խոսք չի կարող լինել, որ հարվածներ հասցվեն ատոմային ենթակառուցվածքի ինչ-որ օբյեկտների, միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքի։ Դրա համար էլ ցանկացած պնդում չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։

Մամուլի քարտուղարի խոսքով՝ խոսքը ուկրաինական իշխանությունների կողմից հերթական սադրանքի և կեղծիքի մասին է։

«Դա հենց այն է, ինչը սիրում և չի խորշում զբաղվել Կիևի ռեժիմը», - հավելել է նա:

  • Կիսվել: