հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԿՀՎ տնօրենը ժամանում է Իսրայել. The New York Times

ԿՀՎ տնօրենը ժամանում է Իսրայել. The New York Times

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը ժամանել է Իսրայել՝ հանդիպելու երկրի հետախուզության ղեկավարության և ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի համաձայն՝ այցի նպատակներից մեկն է ամրապնդել ամերիկյան պարտավորությունները տարածաշրջանի գործընկերների հետ հետախուզական համագործակցության հարցում։ ԿՀՎ տնօրենը կայցելի նաև Հորդանան և մի շարք այլ երկրներ։ Ինչպես նշում է պարբերականը, Բերնսը, ով նախկինում եղել է Ամմանում ԱՄՆ դեսպանը, լավ հարաբերություններ ունի Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես շրջագայություն է կատարում տարածաշրջանում։ Նա արդեն հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի եւ Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: