երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ԿՀՎ-ն աշխատակիցներին առաջարկել է աշխատանքից ազատվել սեփական դիմումի համաձայն

ԿՀՎ-ն աշխատակիցներին առաջարկել է աշխատանքից ազատվել սեփական դիմումի համաձայն

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) իր աշխատակիցներին առաջարկել է 8-ամսյա արձակուրդի վճար՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու դիմաց, որպեսզի կարողանան գերատեսչությունը համապատասխանեցնել Դոնալդ Թրամփի առաջնահերթություններին, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Բացի այդ, ԿՀՎ-ն դադարեցրել է այն աշխատակիցների հավաքագրման գործընթացը, որոնք արդեն աշխատանքի հրավեր են ստացել, գրում Է WSJ-ն՝ վկայակոչելով վարչության տնօրենի օգնական Ջոն Ռեթքլիֆին։ Նա շեշտել է, որ թեկնածուները պետք է համապատասխանեն ԿՀՎ-ի նոր նպատակներին, ներառյալ թմրակարտելների դեմ պայքարն ու Չինաստանին դիմակայելը:

ԿՀՎ անանուն ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ որոշումը «գործակալությանը նոր էներգիա հաղորդելու ռազմավարության մի մասն է»: Ավելի վաղ Թրամփի վարչակազմը նմանատիպ փոխհատուցում էր առաջարկել հարյուր հազարավոր պետական ծառայողների՝ բյուրոկրատական ապարատի կրճատման վերաբերյալ հրամանագրի շրջանակումսակայն հայտնի չէր, թե արդյոք այդ միջոցը կվերաբերի նաև ԿՀՎ-ին: Արհմիությունները, փաստաբանները, ինչպես նաև դեմոկրատ օրենսդիրները պնդել են, որ խոստացված փոխհատուցումն իրավաբանորեն կասկածելի է, և Կոնգրեսը միջոցներ չի հատկացրել նման լայնածավալ ծրագրերի համար։

  • Կիսվել: