Խոշոր հրդեհ՝ Ստամբուլի կաշեգործական արդյունաբերական գոտում գտնվող գործարանում
Ստամբուլի կաշեգործական արդյունաբերական գոտում գտնվող գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ հրշեջ հաշվարկներ։ Կրակի դեմ պայքարը շարունակվում է։
Հրդեհը բռնկվել է մոտավորապես ժամը 10:30-ին։ Բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ։



