երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԻՆ-ը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գործարանի տարածքում գտնվող վառելիքի բաքում, որը հայտնի է որպես «Պոգռուժնի»։

Դեպքի վայրում են հրշեջները։ Սուրախանի թաղամասի Էֆսուն հարսանյաց պալատի մոտ երթևեկության սահմանափակումներ են մտցվել Ա.Ռզաևի փողոցի և Զիխսկոյե մայրուղի-օդանավակայան մայրուղու ուղղությամբ։

Տեսանյութն՝ այստեղ

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: