Խնդիրները ֆինանսական հաշվարկներում վնաս են պատճառում ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային․ Պեսկով
ՌԴ-ն եւ Թուրքիան աշխատանքային շփումներ են ունենում ֆինանսական հարցերի վերաբերյալ՝ ստեղծված իրավիճկից ելք գտնելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բոլոր ֆինանսական գործերի վերաբերյալ աշխատանքային մակարդակով մշտապես շփումներ են տեղի ունենում՝ ստեղծված վիճակից ելք գտնելու համար։ Խնդիրներ, իսկապես, կան, բայց ակնհայտ է, թե ինչն է այդ խնդիրների պատճառը»,- ասել է Պեսկովը։
Նա ավելացրել է, որ խնդիրները ֆինանսական հաշվարկներում վնաս են պատճառում ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական տնտեսական օպերատորներին։