ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կհարցաքննվի Պուտինին վիրավորած վրացի լրագրողը

Կհարցաքննվի Պուտինին վիրավորած վրացի լրագրողը

Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել հայտնի հեռուստալրագրող Գեորգի Գաբունիային, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ նա նախկինում ուղիղ վիրավորանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հարցաքննությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Մինչ այդ՝ հոկտեմբերի 5-ին, հարցաքննության կկանչվի «Ռուսթավի 2» տեղեկատվական բաժնի նախկին ղեկավարը՝ Նոդար Մելաձեն։

  • Կիսվել: