երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Խակասիայում փոթորիկի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի

Խակասիայում փոթորիկի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի

Ռուսաստանի Խակասիայի Հանրապետությունում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի: Այս մասին տեղեկանում ենք տարածաշրջանային առողջապահության նախարարության տելեգրամյան էջից, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Աղետների բժշկության հանրապետական կենտրոնի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խակասիայի առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպություններ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է 32 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա։ Հիվանդանոց է տեղափոխվել հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Բոլոր մյուս հիվանդները գտնվում են ամբուլատոր բուժման մեջ»:

Նախօրեին Սիբիրի շրջաններում՝ Խակասիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Կեմերովոյի և Իրկուտսկի մարզերում մոլեգնում էր փոթորիկը՝ քամու վայրկյանում մինչև 33 մետր պոռթկումներով: Վատ եղանակի պատճառով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։

Ուժեղ քամին նպաստել է կրակի տարածմանը. սկսվել են բնական հրդեհներ։ Խակասիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։

  • Կիսվել: