Խաղաղություն չի կարող լինել առանց մեր գործընկերների. Սալոմե Զուրաբիշվիլի
«Խաղաղություն չի կարող լինել ոչ մեկուսացված, ոչ առանց մեր գործընկերների, մենք չենք ունենա ոչ մի ռեսուրս՝ հզորացնելու մեր բանակը՝ երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, գրում է jnews.ge-ն:
Լրագրողները Զուրաբիշվիլիին հարց ուղղեցին ԱՄՆ պաշտպանության նախարարության նախօրեին տարածած հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ ԱՄՆ-Վրաստան երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգելու է Վրաստանում «Արժանի գործընկեր» զորավարժությունները։
Նախագահի խոսքով՝ իշխանությունը չկարողացավ հասկանալ՝ ով է բարեկամ, ով՝ թշնամի:
«Դա կարող է լինել նույն չափի վնասը, ինչ ռուսական օրենքը մեր եվրոպական ճանապարհին։ Սա վնաս է ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությանը, մեր պաշտպանական հնարավորություններին և այն ամենին, ինչ ստեղծվել է մեր բանակի հետ միասին»,- ասել է Զուրաբիշվիլին։