հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Խաղաղության ճանապարհին ապավինում ենք ԱՄՆ-ի աջակցությանը. Զելենսկի

Խաղաղության ճանապարհին ապավինում ենք ԱՄՆ-ի աջակցությանը. Զելենսկի

Խաղաղության ճանապարհին մեծապես ապավինում ենք ԱՄՆ-ի աջակցությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատում ենք ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ։ Մեզ իրական խաղաղություն է պետք, որքան հնարավոր է շուտ»։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ իր երկիրն արդեն բանակցություններ է վարել գործընկերների հետ և նախատեսում է այլ քայլեր, որոնք կլինեն մոտ ապագայում: Նա նաև նշել է, որ այժմ շատ կարևոր է փորձել Ուկրաինական դիվանագիտությունը իսկապես առարկայական դարձնել, որպեսզի հնարավորինս արագ ավարտվի պատերազմը․

«Մենք իսկական խաղաղության կարիք ունենք, և ուկրաինացիներն այն ամենաշատն են ցանկանում, քանի որ պատերազմը ոչնչացնում է մեր քաղաքներն ու ավանները։ Մենք կորցնում ենք մեր ժողովրդին: Մենք պետք է կանգնեցնենք պատերազմը և երաշխավորենք անվտանգությունը»,-ասել է Զելենսկին:

  • Կիսվել: