երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Խաբարովսկի ավիաուղիներ» ընկերության օդանավը 30 մետր անցնելուց հետո արգելակել է թփերի մեջ

«Խաբարովսկի ավիաուղիներ» ընկերության օդանավը 30 մետր անցնելուց հետո արգելակել է թփերի մեջ

Խաբարովսկի երկրամասում Ան-24 ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ և թռիչքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, մխրճվել թփերի մեջ։

««Խաբարովսկի ավիաուղիներ» ընկերության օդանավը 30 մետր անցնելուց հետո արգելակել է թփերի մեջ։ Ինքնաթիռը Նելկանից պետք է մեկներ վարչական կենտրոն` Խաբարովսկ քաղաք:

Բոլորը ողջ են, բայց վախեցած։ Ցավալին այն է, որ օդանավը մայրաքաղաք հասնելու միակ ճանապարհն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Օդանավում եղել է 20 ուաղևոր և անձնակազմի երեք անդամ, տուժածներ չկան։

  • Կիսվել: