Կեյկո Ֆուխիմորին ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնը
Կեյկո Ֆուխիմորին երդմնակալության արարողությամբ ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնը։ Հուլիսի 28-ին պաշտոնամուտի արարողության հեռարձակումն իրականացվել է TVPeru հեռուստաալիքի ուղիղ եթերում։
«Ես՝ Կեյկո Ֆուխիմորիս, երդվում եմ, որ հավատարմորեն կկատարեմ նախագահի պարտականությունները, որոնք ինձ վստահվել են 2026–2031 թվականների ժամանակահատվածի համար», — հայտարարել է նա։
Պերուում Ֆուխիմորիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ժամանել են Արգենտինայի, Բոլիվիայի և Չիլիի ղեկավարները՝ Խավիեր Միլեյը, Ռոդրիգո Պասը և Խոսե Անտոնիո Կաստը։
Նորընտիր նախագահի խոսքով՝ իշխանություններն առաջնահերթությունը տալու են երկու հիմնական ուղղության՝ «Էլ Նինյո» կլիմայական երևույթի հետևանքների չեզոքացմանը և քաղաքացիների անվտանգության ապահովմանը։ Օրակարգում են նաև ենթակառուցվածքների զարգացումը, բյուրոկրատական ընթացակարգերի պարզեցումը, երիտասարդական նախաձեռնությունների աջակցությունն ու տարեցներին հավելավճարների տրամադրումը։


