ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց. քննարկվել է Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց. քննարկվել է Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին, riafan.ru-ի փոխանցմամբ, հայտնել են Կրեմլում։

Նշվում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են նաև հետագա շփումների շուրջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը այսօր վերջին օրերին արդեն երկրորդ անգամ մտացածին պատճառներով  փակել է Լաչինի միջանցքը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: