շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կատարն ու Թուրքիան քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը

Կատարն ու Թուրքիան քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը

Կատարի  վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը։

Այդ մասին հայտնել է թուրքական TRT Haber-ը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի պահպանմանն ու տարածաշրջանում կայունության ապահովման հարցերին։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակին և դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությանը։ 

 

  • Կիսվել: