կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Կատարցի բանագնացները ժամանել են Իրան․ աղբյուր

Կատարցի բանագնացները ժամանել են Իրան․ աղբյուր

Կատարցի բանագնացները մեկնել են Թեհրան՝ վերջնական տեսքի բերելու ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման մասին համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ  դիվանագետներն առավոտյան ժամանել են Իրանի մայրաքաղաք։

Ակնկալվում է, որ ավելի քան երեք ամիս շարունակվող հակամարտության ավարտի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այսօր՝ հունիսի 14-ին: Այս մասին, ըստ  Reuters-ի,  ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ-ի և Պակիստանի առաջնորդները, մինչդեռ Թեհրանը կասկածներ էր հայտնել պայմանավորվածության ձեռքբերման ժամկետների վերաբերյալ։

  • Կիսվել: