չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կարծում եմ՝ Եվրոպայում շատերը հոգնել են Ուկրաինայից. Լավրով

Կարծում եմ՝ Եվրոպայում շատերը հոգնել են Ուկրաինայից. Լավրով

Եվրոպական երկրների իշխանությունները զբաղված են իրենց ներշնչելով՝ փորձելով համոզել իրենց, որ Ուկրաինան հաղթելու է մարտի դաշտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը։

«Նրանք [եվրոպացիները] իրենց համոզում են, որ Ուկրաինան հաղթելու է մարտի դաշտում, և, հետևաբար, նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի դա տեղի ունենա։ Դե, խնդրեմ, եթե նման ներշնչումը կօգնի նրանց կյանքում, Աստված կլինի նրանց դատավորը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ «Ես կարծում եմ, որ Եվրոպայում շատերը հոգնել են Ուկրաինայից։ Իներցիայով, ներշնչանքի միջոցով նրանք դեռ փորձում են պահպանել այս իրավիճակը»,- ասել է Լավրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: