ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կարսում կանցկացվեն թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Կարսում կանցկացվեն թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Կարս քաղաքում ադրբեջանաթուրքական զորավարժություններ կանցկացվեն, հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Ինչպես հաղորդվում է՝ զինծառայողները տարբեր ուսումնամարտական խնդիրներ կկատարեն բնակավայրերում և բարդ ռելիեֆով տեղանքում։ 

Նշվում է նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի համաձայն անցկացվելիք «ձմեռային զորավարժություններ-2025» համատեղ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման արարողություն:

  • Կիսվել: